կարևոր
748 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-07 02:05

«Ուրարտու»-ն դրամատիկ խաղում հաղթեց «Դվին»-ին. Բասկետբոլի Ա լիգա

«Ուրարտու»-ն դրամատիկ խաղում հաղթեց «Դվին»-ին. Բասկետբոլի Ա լիգա

 Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության 8-րդ տուրի շրջանակում կայացած «Ուրարտու»-«Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 81-79 հաշվով:

«Դվինը» հաղթեց միայն չորրորդ քառորդում, երրորդում հաշիվը հավասար էր, իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր «Ուրարտուն»:Խաղում ամենաարդյունավետը «Դվինից» Ջորդան Ուաթսթոնն էր՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 5 արդյունավետ փոխանցում:

«Ուրարտուն» 8 խաղում ունի 6 հաղթանակ, իսկ «Դվինը»՝ 4: