կարևոր
1059 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-06 23:10

Քիոմարս Հեյդարին կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով

Քիոմարս Հեյդարին կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով

Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին  հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը կանեն հնարավորը սահմանամերձ շրջաններում անվտանգության և խաղաղության պահպանման համար և չեն հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ՝ Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համառորեն կոչ է անում երկու կողմերին լուծել իրենց խնդիրները քաղաքական ճանապարհով:

«Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության պահպանումը մեր կարմիր գիծն է, եւ ոչ մի իշխանության  չի թույլատրվի փոխել տարածաշրջանի աշխարհագրությունը, և մենք դա չենք հանդուրժի», - նշել է նա:

Հեյդարին ասել է, որ  բանակի ցամաքային զորքերը տեղակայվել են սահմանամերձ շրջաններում, և նրանք բոլոր ջանքերը կգործադրեն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության պահպանման համար: