կարևոր
1543 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-06 22:07

ԵԽԽՎ-ն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի կարգավիճակին

ԵԽԽՎ-ն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի կարգավիճակին

«Սուրբ Սոֆիան թանգարանից մզկիթ դարձնելը խտրական հետընթաց է, ինչն ակնհայտորեն հարցականի տակ է դնում Թուրքիայի աշխարհիկ ինքնությունը եւ բազմամշակութային ժառանգությունը»,-այս մասին այսօր հայտարարել է ԵԽԽՎ Մշակույթի կոմիտեն՝ հեռավար նիստի ժամանակ:

Կոմիտեի կարծիքով, որոշումը հակասում է նաեւ ԵԽԽՎ հիմնական արժեքներին եւ սկզբունքներին, մասնավորապես՝ միջկրոնական եւ միջմշակութային երկխոսությանն ու համատեղ կյանքի սկզբունքին:

Հիշեցնենք, որ այս տարի ամռանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստորագրել էր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը: