Աբխազիայի նախագահի օգնական Ահրա Ավիդզբան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ երկրից կամավորներ են մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ նշելով, որ յուրաքանչյուր էթնիկ հայ իրավունք ունի պաշտպանել իր հայրենիքը:
Սոցցանցերում նաեւ լուսանկարներ են տարածվել, որոնցում երեւում է, որ կամավորներին ճանապարհում է Աբխազիայի ազգային հերոս, վրաց-աբխազական պատերազմի լեգենդար հրամանատար Գալուստ Տրապիզոնյանը: