կարևոր
1373 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-06 21:30

Լեւոն Արոնյանը նոյեմբերի 8-ին բոլորին հրավիրում է Ազնավուրի անվան հրապարակ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հանդես է եկել բարեգործական նախաձեռնությամբ։ Այս մասին Արոնյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում․

«Սիրելի ընկերներ!

Այս կիրակի՝ նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես և գրոսմաստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից  ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի  հեղինակած  «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ  կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին։

Միասին աջակցենք մեր ազգի պայքարին  ահաբեկչության դեմ։

Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։