կարևոր
1265 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-06 18:47

Հովհաննես Մովսիսյանն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Հովհաննես Մովսիսյանն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն է ընտրվել Հովհաննես Մովսիսյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հանրային հեռարձակողի խորհուրդը:

«Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։

Մրցույթին մասնակցելու համար դիմել էին 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։ Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուներից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։

Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի՝ մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։