կարևոր
1148 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-06 16:19

Փարիզի մոտակայքում բերման են ենթարկել դանակով զինված տղամարդու

Փարիզի մոտակայքում բերման են ենթարկել դանակով զինված տղամարդու

Փարիզից ոչ հեռու գտնվող Սեն-Սեն-Դենի դեպարտամենտում գտնվող դպրոցի շրջակայքում դանակով զինված տղամարդու են բերման ենթարկել:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին նշել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տեղակալը:

Հոկտեմբերի 16-ին չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել և ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել Է, որ հարձակվողը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին, ուներ չեչենական ծագում և փախստականի կարգավիճակ էր ստացել Ֆրանսիայում: Ուսուցչի վրա հարձակվողը վերջին 12 տարում ապրել է Ֆրանսիայում, դա հաստատել է ֆրանսիական կողմը: