կարևոր
3078 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-06 15:57

Փորձագետը պարզել է ադրբեջանցիների ոչնչացման հստակ վայրը

Երեկ ոչնչացված ադրբեջանական ՀՄՄ-ները, 3 ԲՄՊ-2-ը, առնվազն 1 տանկը, բեռնատարները և կենդանի ուժը պատկերող մեր տեսանյութի առավել մանրազնին քննությունը ցույց է տալիս, որ դա արված է Սուարանց (Սուարասի) գյուղատեղիում՝ մեկն այն մերձճակատային կետերից, որտեղ 1990-ականներին համեմատաբար շատ զոհեր ենք տվել Լաչինի միջանցքի պաշտպանության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանը։

«Սուարասին Հադրութի և Լաչինի շրջանների հատման վայրում է՝ ուղիղ գծով 13 կմ հեռավորության վրա շրջկենտրոն Բերձորից»,- նշել է նա։