24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման դադարեցման հետևանքով գնաճ չի լինի: Այս մասին Խաչատրյանն ասել է նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Չի կարող լինել գնաճ մեկ պարզ պատճառով: Մեր գնահատականները վկայում են, որ այդ վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլարи արժեքы չէին գերազանցում: Եթե մեկ փոքր քանակություն փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ` շուկայական գնի վրա այդ գործընթացն ազդեցություն ունենալ չի կարող»,- ասել է Խաչատրյանը:
Նախարարը նշել է, որ ձեռնարկատերերը գիտեն, թե թուրքական շուկան ինչ շուկաներով կարելի է փոխարինել:
«Մեր ձեռնարկատերերն, այդ բիզնեսում լինելով բավական երկար ժամանակ, իրենք շատ լավ գիտեն, թե որտեղ են դրանց այլընտրանքային շուկաները: Մենք ասել ենք, որ եթե կլինեն փոքր բիզնեսներ, որ այդ հարցում խորհրդատվության կարիք կունենան, կա մասնագետների խումբ, որը կօգնեն այդ բիզնեսներին»,- նշել է նախարարը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից: