կարևոր
2063 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-06 11:59

Վերջին ժամի ձայներից հասկանում եմ, որ մեր տղաների բազկին չհավատալն ու չսատարելն անհնար է․ Թևան Պողոսյան

Առավոտից պապական տան շուշաբանդում նստած՝ վերջին ժամի ձայներից հասկանում եմ, որ մեր տղաների բազկին չհավատալն ու չսատարելն անհնար է, այս մասին գրել է  ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը։

«Առավոտից պապական տան շուշաբանդում նստած՝ վերջին ժամի ձայներից հասկանում եմ, որ մեր տղաների բազկին չհավատալն ու չսատարելն անհնար է։ Շնորհակալություն տղեք։ Լյազաթ սուրճ ըմպեցի :)))

Հա, ու էլի կրկնեմ բոլորիդ համար՝ Մայր Հայաստանում։ Հիշում եք չէ՞, որ այդտեղ որևէ մեկիդ՝ մյուսից շշուկով բամբասանքն իսկ այստեղ լսվում է որպես սիրտ ջարդող բարձր պայթյուն։ Լավ հիշեք դա, սիրելինե՛րս։

Պարտավոր ենք պահպանել զգոնությունը։ Մեր պատերազմը դեռ չի ավարտվել, իսկ հաղթանակի գրավականը` մեր ազգային միասնությունն է։

Աստված պահապան հայ զինվորին»։