կարևոր
1079 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-06 11:22

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ

Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի ստանդարտների հստակեցման փաստաթուղթ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցման փաստաթուղթ:

Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

«Որպեսզի հասկանանք, թե Սևանա լիճը, որպես էկոհամակարգ, ինչ դերակատարություն ունի Հայաստանի Հանրապետության համար, նախաձեռնվել է Սևանա լճի ջրի որակի նորմատիվների, ստանդարտների հստակեցում: Այդ փաստաթուղթը շուտով կներկայացնենք կառավարություն, և դա կամրագրվի կառավարության համապատասխան որոշման մեջ»,- ասաց Ղափլանյանը:

Փոխնախարարը նշեց, որ վերջին երկու տարում կառավարությանը հաջողվել է թվով և ծավալով ամենաքիչ բացթողումներն ունենալ Սևանա լճից: