կարևոր
1256 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-06 01:21

Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 245 երեխա

Հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 245 երեխա

2020 թվականի հոկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում լույս աշխարհ են եկել 245 երեխա՝ 122 տղա եւ 123 աղջիկ։ Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից:

Նորածիններից  երկուսը լույս աշխարհ են եկել ռազմական գործողությունների հետեւանքով Արցախից Գեղարքունիք տեղափոխված ընտանիքներում։

Մարտունու ծննդատանը ծնվել է 148 երեխա, Գավառի, Սեւանի բժշկական կենտրոններում՝ համապատասխանաբար 41 և 35, Վարդենիսի հիվանդանոցում՝ 18, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 3։