կարևոր
667 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-06 00:34

«Լես Ֆոքսիս»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Հատիս»-ին. Բասկետբոլի կանանց առաջնություն

«Լես Ֆոքսիս»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Հատիս»-ին. Բասկետբոլի կանանց առաջնություն

Հայաստանի բասկետբոլի կանանց առաջնությունում կայացել են հերթական տուրի խաղերը:

Հայաստանի առաջնությունում «Լես Ֆոքսիս»-ը սեփական հարկի տակ 83-51 հաշվով հաղթանակ տարավ «Հատիս» ակումբի նկատմամբ։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Լուսինե Տիտանյանը(Լես Ֆոքսիս), ով վաստակեց 28 միավոր։

Առաջնությունը կանցկացվի շրջանաձև համակարգով` 6 շրջանով: Այնուհետև 6 շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում: