կարևոր
1247 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-05 23:55

Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել «Կլուժ»-ին. Եվրոպայի լիգա

Մխիթարյանի գոլն օգնեց «Ռոմա»-ին հաղթել «Կլուժ»-ին. Եվրոպայի լիգա

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում իտալական «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Կլուժ»-ին:

Հանդիպման մեկնարկին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով բացեց խաղի հաշիվը: Առաջին կեսի ընթացող «գայլերին» հաջողվեց ևս երկու անգամ գրավել մրցակցի դարպասը: Նախ աչքի ընկավ Իբանեսը, այնուհետ` Մայորալը: Վերջինս երկրորդ կեսում նաև դարձավ դուբլի հեղինակ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Պեդրոն:

Ի վերջո Պաուլո Ֆոնսեկայի սաներին հաջողվեց 5:0 հաշվով պարտության մատնել «Կլուժ»-ին և միանձնյա գլխավորել A խումբը: Եվրոպայի լիգայի շրջանակներում «Ռոմա»-ն հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մայրաքաղաքային ակումբի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց երկրորդ կեսի մեկնարկին: