կարևոր
2575 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-05 23:03

Ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

Ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային. Ժոնաթան Լաքոտ

Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը «Թվիթեր»-ի իր էջում հոդված է հրապարակել ֆրանսիացի ոստիկանների կողմից Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանում հայկական ուսումնարանի պահպանության մասին և գրել, որ ֆրանսահայերին սպառնացող վտանգը սպառնալիք է ողջ Ֆրանսիային:

«Տխուր պատկեր, բայց սա պաշտպանության ուժեղ խորհրդանիշ է, որը մեր ազգն առաջարկում է իր բոլոր քաղաքացիներին: Ֆրանսահայերին ուղղված սպառնալիքները սպառնալիք են ամբողջ Ֆրանսիայի համար»,-  գրել է Լաքոտը:

Օվերն-Ռոն-Ալպի տարածաշրջանի պատկան մարմինները որոշում են կայացրել ուժեղացված ծառայություն իրականացնել հայկական դպրոցներում և մշակույթային կենտրոններում այն բանից հետո, երբ Ֆրանսիայում հայերը թուրքերի կողմից հետապնդումների ենթարկվեցին: