կարևոր
2031 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-05 22:31

Շուշիի շրջակայքում հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման օպերացիան շարունակվում է

Շուշիի շրջակայքում հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման օպերացիան շարունակվում է

Շուշիի շրջակայքում հակառակորդի դիվերսիոն խմբերի ոչնչացման օպերացիան շարունակվում է և շարունակվելու է:  Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այո, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ։ Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց թշնամու ոչնչացման օպերացիան Շուշիի շրջակայքում շարունակվելու է»,- նշեց Հովհաննիսյանը:

ՊՆ ներկայացուցչի խոսքով` Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում գրեթե բոլոր ուղղություններով հակառակորդը փոքր խմբերով և զրահատեխնիկայով հրետանու կրակի աջակցությամբ փորձել է նորից առաջ գալ, սակայն հետ է շպրտվել՝ կրելով կորուստներ:

«Օրվա ընթացքում հյուսիսում, կենտրոնական, հարավային ուղղությամբ, Կարմիր Շուկայի հատվածում թշնամին փոքր խմբերով հրետանու աջակցությամբ, փոքրաքանակ զրահատեխնիկայով փորձել է առաջանալ՝ ձախողվելով և կրելով կորուստներ»,- նշեց Հովհաննիսյանը: