24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Քննչական կոմիտեն քայլեր է ձեռնարկում, որպեսզի կալանավորված սիրիացի վարձկանները կապ հաստատեն իրենց հարազատների հետ: Այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Այս պահին մեզ մոտ գտնվում է երկու սիրիացի վարձկան, որոնք արդեն իսկ հարցաքննվել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել են: Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի նրանք կապ հաստատեն իրենց հարազատների հետ և տեղեկացնեն գտնվելու վայրի, կարգավիճակի վերաբերյալ, բայց այս պահի դրությամբ դեռևս կապ չեն հաստատել զուտ տեխնիկական պատճառներով, որովհետև իրենց հարազատների մոտ բացակայում է հեռախոսակապը»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով` ՔԿ-ն ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով աշխատում է Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, որպեսզի այդ անձանց հարազատներին տեղյակ պահեն նրանց գտնվելու վայրի մասին: