Քիչ առաջ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում պատարագ է մատուցել Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի Թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Քաղաքի ուղղությամբ հրթիռակոծությունների պայմաններում, նա իր խոսքն ու մաղթանքն է հղել համայն հայության ու հայրենիքի պաշտպաններին։ Սրբազան հայրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ արդեն տեւական ժամանակ է գտնվում է արցախյան առաջնագծում:
Մինչ այս էլ նա իր առօրյան անցկացնում է Տավուշյան առաջնագծում։