կարևոր
1582 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-05 18:44

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտը հրթիռակոծվել է, Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտը հրթիռակոծվել է, Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։

Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։ Շուշին պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ քաղաքացիական և հանրային նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ Ստեփանակերտն է հրթիռակոծվել։ Բարեբախտաբար, խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն