կարևոր
2055 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-05 16:07

Հիմա աճուրդի եմ հանում ինձ համար ամենաթանկ սեփականությունս՝ արվեստանոցս․ Թեմիկ Խալափյան

Հիմա աճուրդի եմ հանում ինձ համար ամենաթանկ սեփականությունս՝ արվեստանոցս․ Թեմիկ Խալափյան

Արվեստագետ Թեմիկ Խալափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՐԳԵԼԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ, ՎԱՃԱՌՈՒՄ ԵՄ

Ուրեմն, ես գործատուներին խնդրեցի աշխատանք առաջարկել, որ աշխատավարձս փոխանցեմ Համահայկական հիմնադրամին կամ զինվորների աջակցության ֆոնդին։ Առաջարկս հավանողներ շատերը եղան, բայց աշխատանք առաջարկողներ՝ ոչ։

Հիմա աճուրդի եմ հանում ինձ համար ամենաթանկ սեփականությունս՝ արվեստանոցս, որը գտնվում է Երևանի Այգեձոր թաղամասում (հին երևանցիները միլիոնատերների թաղամաս էին անվանում)։ Արվեստանոցը գտնվում է կառավարական նստավայրից ոչ հեռու, ձորի բերանին, շենքի առաջին հարկում։ Արվեստանոցի մակերեսը 115 քմ-է, ևս 15-17 քմ ընդլայնելու հնարավորությամբ։ Բարձրությունը՝ 4 մ և լուսավոր է։

Վաճառում եմ, որպեսզի հնարավորություն ունենամ քիչ թե շատ ծանրակշիռ ներդրում անել Համահայկական հիմնադրամին և զինվորների աջակցության ֆոնդին։

Կվաճառեմ շուկայականից էժան գնով։

Սպասում եմ առաջարկությունների։ Ցանկացողներին խնդրում եմ ինձ անձնական նամակով գրել։

Տարածելը խրախուսվում է»։