Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքից Հայաստան ժամանեց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը:
«Մինչ օրս մեր գրասենյակի համակարգմամբ տեղի հայ համայնքից ցամաքային ճանապարհով հայրենիք է ուղարկվել 6 բեռնատար, իսկ օդային ճանապարհով՝ շուրջ 25 տոննա հումանիտար աջակցություն»,- հաղորդում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: