կարևոր
1548 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-05 15:01

Երևանի Չարենցի փողոցում կռունկի սլաքը թեքվել է դեպի երթևեկելի գոտի, առկա է ընկնելու վտանգ․ փրկարարները սահմանազատել են տարածքը

Երևանի Չարենցի փողոցում կռունկի սլաքը թեքվել է դեպի երթևեկելի գոտի, առկա է ընկնելու վտանգ․ փրկարարները սահմանազատել են տարածքը

Նոյեմբերի 5-ին` ժամը 09։05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 35 և 37 շենքերի մոտակայքում չգործող շինհրապարակում կայանած կռունկը թեքվել է դեպի երթևեկելի գոտի․ առկա է ընկնելու վտանգ։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ կայանած կռունկի սլաքը թեքվել է դեպի երթևեկելի գոտի, դիպչում է էլեկտրական լարերին և առկա է ընկնելու վտանգ։ 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, եռահարկ շինության առաջին հարկում գործող գրասենյակային տարածքից կատարել չորս անձի տարհանում և ՃՈ աշխատակիցների հետ համատեղ երեք կայանած ավտոմեքենա դուրս բերել անվտանգ տարածք։