կարևոր
724 դիտում, 6 ամիս առաջ - 2020-11-05 14:39

Նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է արցախցի զոհված ոստիկաններին

Նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է արցախցի զոհված ոստիկաններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ՝ սեպտեմբերի 27֊ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից:

Պարգևներ են շնորհվել Գագիկ Պետրոսյանին, Գարիկ Դոլուխանյանին, Արսեն Հարությունյանին, Տիգրան Պետրոսյանին, Գևորգ Կիրակոսյանին, Բենիկ Համբարձումյանին, Հրայր Դանիելյանին, Արեն Ասրյանին, Շիրակ Համբարձումյանին, Իգոր Պողոսյանին: