10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտի մասին Եվրոպական Միության քարտուղարությանը դեռ չեն տեղեկացրել միայն Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան: Այս մասին Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ նշելով, որ այդ երկրները, սակայն, ավարտել են վավերացման ներքին ընթացակարգերը:
«ԵՄ բոլոր 27 պետություններում ավարտվել է վավերացման գործընթացը, սակայն կան դեռ երեք երկրներ` Իտալիան, Իսպանիան և Պորտուգալիան, որոնք դեռ պաշտոնապես չեն տեղեկացրել ԵՄ քարտուղարությանն այդ վավերացման գործընթացի ավարտի մասին»,-ասել է Ադոնցը:
Փոխնախարարը նշել է, որ, երբ այդ երկրներն էլ տեղեկացնեն քարտուղարությանը, դրա արդյունքում ԵՄ-ն կճանաչի, որ վավերացման գործընթացն ավարտվել է:
«Դրանից հետո` հիմա համաձայնագրի շրջանակներում իրականացվող 80%-ին կավելանա նաև 20%-ը: Մենք արդեն մեր եվրոպական գործընկներին ներկայացրել ենք, թե ինչպես ենք պատրաստվում իրականացնել այդ 20%-ը»,- նշել է Ավետ Ադոնցը:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: