կարևոր
4924 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-05 12:05

Պատերազմ է՝ մի օր կնահանջենք, մի օր առաջ կգնանք, վերջում կհաղթի նա /մենք/ ով ունի հաղթելու կամք ու վճռականություն. Սիմոն Սիմոնյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Սիմոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ցավակցում եմ, մեր նահատակված հերոսների հարազատներին։

Եկել եմ և նորից գնում եմ, սահմանից բարևներ բոլորին, վերադարձիս հարցերի պիտի պատասխանեմ, շատ հարցեր կլինեն, ինչ ասած..․

Ի՞նչ ասեմ իմ ընկերներին, ի՞նչ ասեմ դիրքապահ հրամանատարին և զինվորին, ասեմ որ Երևանում ոմանք ռազմագետ ու ստրատեգ ե՞ն, ասեմ որ որոշները հուսահատ են ու հուսախա՞բ, ոչ, դա չեմ ասելու... Խոսքս ուղղեմ այդ ոմանց: Պատերազմ է՝ կռվում ենք2.5 պետության ու 2 հազարից ավել վարձկալների դեմ, կենաց մահու կռիվ է:

Պատերազմ է՝ մի օր կնահանջենք, մի օր առաջ կգնանք, վերջում կհաղթի նա /մենք/ ով ունի հաղթելու կամք ու վճռականություն, խիզախություն և կարգապահություն, խելացի, փոռձառու և վճռական ղեկավար ու հրամանատարական կազմ, մենք ունենք բոլորը բացի մեկից...

Պատերազմ է՝ ունենք զոհեր հանուն հողի ու հայի, պատերազմ է՝ կհալեցնենք զարդերը և փամփուշտ կսարքենք... Պատերազմ է՝ գիտենք ինչ է կատարվում թե ինչու եղավ, հարցրեք նրանցից ովքեր բանակցում էին… Թե ինչ կլինի, գիտի մեր բանակը, առաջնագծի Հրամանատարը, Զինվորն ու Կամավորը... ով կուզի կապիտուլացիա և ցավոտ զիջումներ, թող զիջի ինքը իրեն, հայը վիզը ծռած չի նստելու բանակցության սեղանին։ ոչ մի զիջումից առաջ

մի գուցե սա մեր վերջին շանսն է փաստելու որ տերն ենք մեր հողին, հողահավաք արեցինք բայց հայահավաք...

Ոչ մի զիջում...

Չենք թողնի , Պետոյի,Դուշմանի, Շահենի և․․․ Մհերի ու Գեղամի ու Կիմի և..․գործը կիսատ չի մնալու. մենք դեռ չենք այցելել մեր հերոս տղաների շիրիմին, կայցելենք մոտ ապագայում և կփոխանցենք, որ հաղթեցինք, հաղթեցինք իրեցով, իրենց հետ, հանուն իրենց ու հայրենի հողի, հանուն հայության վաղվա օրվ և հանուն մեր պետականության ու միացյալ Հայաստանի..․ համբերենք և դիմադրենք... Որքան էլ դժվար լինի՝ կդիմանանք... Ամեն ինչ Հայոց Բանակին և դեպի ռազմճակատ..․»։

Նշենք, որ Սիմոն Սիմոնյանը պատերազմի առաջին իսկ օրը ՀՅԴ կամավորական խմբերի կազում մեկնել էր առաջնագիծ։ Երկու օրով թիկունքային հարցերի հետ կապված եղել է Երեւանում եւ արդեն վերադարձել է, միանալու իր կամավորական մարտական ընկերներին։ Իր շատ ընկերների պես, նա Ապրիլյանին առաջին իսկ օրը կանգնել էր զինվորի կողքին, մարտական դիրքերում։