09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Նոյեմբերի 4-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալել է Լիբիայի ժողովրդի կարևոր մի հատվածը ձևավորող Տեբու, Տուարեգ և Ամազիգներ էթնիկական խմբերի ներկայացուցչներին: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի արտգործնախարարի տեղակալ Յավուզ Քըրանը:
Կողմերի խորհրդակցությունների արդյունքում Թուրքիան ևս մեկ անգամ հայտարարել է Լիբիայում իր ներկայությունը շարունակելու մասին: Յավուզ Քըրանն իր գրառման մեջ, մասնավորապես գրել է. «Թուրքիան Լիբիայում խաղաղություն հաստատելու և Լիբիայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար շարունակելու է կատարել իր պատմական պարտականությունները»:
Նշենք, որ Թուրքիան վերջին 3-4 տարիներում, հատկապես 2019թ. երկու կարևոր համաձայնագրերի ստորագրումից (2019թ․ նոյեմբերի վերջին Թուրքիայի ու Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունների (ԱՀԿ) միջև ստորագրվել են Ծովային սահմանների հստակեցման և Անվտանգության ու ռազմական համագործակցության մասին համաձայնագրեր) հետո ջանքեր չի խնայում, որպեսզի Լիբիայում ամրապնդի իր ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ներկայությունը:
2020թ. հուլիսին Անկարան Լիբիայի ԱՀԿ-ի հետ կնքել էր նոր ռազմական համաձայնագիր, որով նախատեսվում էր Լիբիայում թուրքական ռազմական բազայի ստեղծում և թուրքական անձնակազմին դիվանագիտական կարգավիճակի տրամադրում:
Լիբիայում ռազմական հենակետ ունենալու Անկարայի նպատակները մեծապես կապված են արևելյան միջերկրածովյան և հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում Թուրքիայի էներգետիկ շահերի հետ։ Տրիպոլիի հետ բացառիկ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիր կնքելով՝ Անկարան միաժամանակ փորձում է խոչընդոտել Հունաստան-Կիպրոս-Իսրայել համատեղ նախագծերը, որոնց նպատակն է միջերկրածովյան տարածաշրջանից գազը հասցնել Եվրոպա: