20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել Միչիգան նահանգում ձայների հաշվարկը կանգնեցնելու հարցով: Այս մասին հայտնել է Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Բիլ Ստեպիենը:
«Մենք այսօր Միչիգանի դատարան հայց ենք ներկայացրել, որպեսզի կանգնեցվի ձայների հաշվարկը, մինչև այն պահը, երբ գործընթացին նշանակալի հասանելիություն կլինի: Մենք նաև պահանջում ենք ուսումնասիրել այն քվեաթերթիկները, որոնք բացվել և հաշվարկվել են, երբ մենք հասանելիություն չենք ունեցել»,- ասել է Ստեպիենը:
Միչիգան նահանգում ձայների հաշվարկի արդյունքներով հաղթում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը: