01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Լեռնային Ղարաբաղում շարունակվող պատերազմի ռազմաճակատում ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը վարձկան ահաբեկիչների հետ միասին մի քանի ուղղություններով , այդ թվում՝ հյուսիսային, հյուսիս-արևելյան, հարձակման փորձեր են իրականացրել: Այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ:
«Որպես կանոն, հարձակման փորձեր են եղել վաշտային և գումարտակային մարտավարական խմբերով, առանձին դիվերսիոն խմբերով»,- նշել է Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ մարտեր եղել են նաև հարավային ուղղությամբ՝ Որոտան գետի երկայնքով:
«Կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ մոտավորապես մի վաշտային խումբ մի քանի զրահատեխնիկայով փորձել է հարձակում իրականացնել, կորցրել է երկու-երեք միավոր զրահատեխնիկա և հետ է շպրտվել»,- ասաց Հովհաննիսյանը:
ՊՆ ներկայացուցիչը նաև հավելեց, որ օրվա ընթացքում ռազմադաշտում հակառակորդը ոչ մասշտաբային քանակով կիրառել է օդուժ և հրետանի: