կարևոր
752 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-04 22:25

Թրամփի շտաբը պահանջել է ձայների վերահաշվարկ իրականացնել Վիսկոնսին նահանգում

Թրամփի շտաբը պահանջել է ձայների վերահաշվարկ իրականացնել Վիսկոնսին նահանգում

ԱՄՆ նախագահ, նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը պահանջել է ձայների վերահաշվարկ իրականացնել Վիսկոնսին նահանգում:

Վիսկոնսին նահանգում նախագահական ընտրությունների ձայների հաշվարկն ավարտվել է:

FOX-ը և NBC-ն կանխատեսել են Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ կասկածի տակ էր դրել ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Նա գրել էր, որ նախորդ գիշեր առաջատար է եղել գրեթե բոլոր առանցքային նահանգներում, որտեղ վերահսկում էին և կառավարում էին Դեմոկրատները, սակայն հաշվարկելու ժամանակ այդ քվեաթերթիկները սկսել են կախարդական կերպով անհետանալ: