կարևոր
3267 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-04 22:19

Թուրքիան հայտնում է նոր Bayraktar-ի փորձարկման մասին

Թուրքիան հայտնում է նոր Bayraktar-ի փորձարկման մասին

 Թուրքական Baykar ընկերությունը հայտարարում է նոր տիպի Bayraktar ԱԹՍ-ի (Bayraktar Akıncı) հաջող փորձարկումների մասին։ Այս մասին թվիթերի միկրոբլոգում հայտնում է  Baykar  ընկերության հիմնադիր ղեկավար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։

«Akıncı-ի փորձարկումները շարունակվում են։ Առանց ցամաքային կայանի, լրիվ ավտոմատ կերպով թռիչք և վայրէջքը հաջողությամբ իրականցվեց»,- գրել է Բայրաքթարը։

Ընկերությունը նշում է, որ դեռևս փորձարկվում են անօդաչուների պրոտոտիպային տարբերակները։ Չոռլուի ավիաբազայում փորձարկումները շարունակվում են, ԱԹՍ-ի առաջին պատրաստի տարբերակը նախատեսվում է ներկայացնել մինչև 2020թ․ավարտը։ Bayraktar Akıncı-ն նոր տիպի հարվածային անօդաչու է, որը համալրված է ուկրաինական АИ-450С տուրբինային շարժիչով։ Շարժիչի փորձարկումները ավարտվել են 2019թ․սեպտեմբերի 1-ին, որից հետո այն հետագա փորձարկումների համար փոխանցվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին։  Bayraktar Akıncı-ի առաջին թռիչքը իրականացվել է 2019թ․ դեկտեմբերի 6-ին։ 16 րոպե տևողությամբ թռիչքից հետո այն հաջողությամբ վայրէջք է կատարել։ Անօդաչուն կարող է օդում լինել 24 ժամից ոչ ավել։