ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջնագծում ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողությունների մասին տեսանյութ է հրապարակել։
«Ստորև ցուցադրվող տեսանյութում ներկայացվում են որոշ դրվագներ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների զգոնության, աչալրջության և մարտական առաջադրանքի պատշաճ կատարման արդյունքում առաջնագծում գրանցված նշանակալի հաջողությունների ու հակառակորդի զգալի կորուստների վերաբերյալ»,- տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: