կարևոր
2023 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-04 20:57

Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ընտրություններում նրա հաղթանակի մասին: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է շտաբի խորհրդական Բոբ Բաուերը:

«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթել ենք ընտրություններում։ Եվ մենք կպաշտպանենք այդ ընտրությունները»,- հայտարարել է Բոբ Բաուերը։

Նա ընդգծել է, որ դեմոկրատների շտաբում չեն անհանգստանում հանրապետականների թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների կողմից  Գերագույն դատարան հնարավոր դիմելու կապակցությամբ: