կարևոր
697 դիտում, 11 ամիս առաջ - 2020-11-04 20:18

Թուրքիան շարունակում է քաղաքական հետապնդումները այլախոհների նկատմամբ

Թուրքիան շարունակում է քաղաքական հետապնդումները այլախոհների նկատմամբ

2020 թվականի նոյեմբերի 4-ին լրանում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահներ Ֆիգեն Յուկսեքդաղի և Սելահաթթին Դեմիրթաշի ձերբակալության 4-րդ տարին: Դեպքի առթիվ իրենց ուղերձներով են հանդես եկել  ԺԴԿ մի խումբ պատգամավորներ:

ԺԴԿ-ի մամուլի գրասենյակը նշել է. « 2016 թվականի նոյեմբերի 4-ի  «քաղաքական հեղաշրջումը» շարունակվում է, իսկ մենք ֆաշիզմի առջև ծնկի չեկանք»:

ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը նշել է. «Մենք նման ենք երկաթի, երբ մեզ ծամեք ձեր ատամներն էլ կընկնեն: Այդ իսկ պատճառով դիմադրում ենք, հաջողում ենք, հաղթում ենք»:

Քրդերը և ԺԴԿ անդամները 2016 թվականի նոյեմբերի 4-ին ընտրված պատգամավորի ձերբակալությունը համարում են «քաղաքական հեղաշրջում»: Ըստ ԺԴԿ-ի և նրա 6 միլիոն ընտրողների քրդական քաղաքականության դեմ Թուրքիայի Հանրապետության ճնշումը երբեք չի դադարել: