կարևոր
826 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-04 19:45

Սաստել Թուրքիայի ղեկավարի սադրանքները. Մանրամասներ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների հանդիպումից

Սաստել Թուրքիայի ղեկավարի սադրանքները. Մանրամասներ Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների հանդիպումից

Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նոյեմբերի 4-ին կայացած առցանց հանդիպմանը Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձ է կատարել Թուրքիայի, Ադրբեջանի և ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ ագրեսիային:

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այդ կապակցությամբ հանդիպման բազմաթիվ մասնակիցներ նշել են, որ Թուրքիայի գործողություններն անընդունելի են և անհրաժեշտ են հստակ գործողություններ՝ սաստելու բոլոր սահմանները հատած Թուրքիայի ղեկավարի սադրանքները:

Հանդիպման  գլխավոր հյուրն էր Նիդերլանդների վարչապետի գլխավորած VVD կուսակցության անդամ` արտաքին քաղաքական հարցերով կուսակցության խոսնակ, խորհրդարանի պատգամավոր Սվեն Կոպմանսը: Հաագայում Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ, Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի ղեկավարությամբ կայացած հանդիպմանը, Սվեն Կոպմանսը ներկայացրել է հաջորդ տարի ակնկալվող ընտրություններից առաջ իր կուսակցության տեսլականը՝ արտաքին քաղաքականության, Եվրոպական, մերձավորարևելյան զարգացումների, Նիդերլանդներ- ԱմերիկայիՄիացյալ Նահանգներ, Նիդերլանդներ – Չինաստան հարաբերությունների, ինչպես նաև մի շարք այլ տարածաշրջանների վերաբերյալ: