կարևոր
1685 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-04 18:52

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանին

Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԵԽ Նախարարների կոմիտեի 130-րդ առցանց նստաշրջանը, որին մասնակցել և ելոիյթով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: 

Ողջույնի խոսքով մասնակիցներին են դիմել ԵԽ Նախարարների կոմիտեում նախագահող երկրի՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, արտաքին գործերի ալտերնատ նախարար Միլտիադիս Վարվիցիոտիսը և ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը:

COVID-19 համավարակով պայմանավորված՝ հունական նախագահությունը հրապարակել է «Արդյունավետ դիմագրավել հանրային առողջապահական ճգնաժամին՝ լիարժեք կերպով հարգելով մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը» (Effectively responding to a public health crisis in full respect for human rights, democracy and the rule of law) խորագրով հայտարարությունը:

Նախարարական հանդիպման շրջանակներում նշվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստորագրման 70-ամյա հոբելյանը:

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքները՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքների և ԵԽ իրավապայմանագրային կարգի խախտումներով:

Նախարար Մնացականյանը հորդորել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու կազմակերպության անարգել մուտքը հակամարտության գոտիներ։