09.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.28 -0.33 | |
GBP | 491.88 -0.32 | |
EUR | 415.5 +1.12 | |
GEL | 149.92 +0.02 | |
RUB | 6.72 -0.01 |
Փաստ է, որ Արցախի դեմ զինված հարձակումներին մասնակցող ահաբեկիչները, ջիհադիստները պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում ևս: Այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը:
«Միջազգայնորեն հաստատված փաստ է, որ կան Արցախի դեմ զինված հարձակումների մասնակցող ահաբեկիչներ, ջիհադիստներ: Միջազգային մի մարմնում վարույթ է սկսված՝ մեր դիմումի հիման վրա: Առնվազն պետք է արձանագրենք երեք կարևոր փաստ: Առաջին՝ փաստ է, որ կան ահաբեկիչներ և ջիհադիստներ, երկրորդ՝ այդ ահաբեկիչներն ու ջիհադիստները կատարում են պատերազմական հանցագործություններ և դաժանություններ և երրորդ՝ նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողությունները շարունակել այլ երկրներում»,-ասաց Թաթոյանը:
ՄԻՊ-ը հիշեցրեց մի տեսանյութի մասին, որում սիրիացի ահաբեկիչը հավաքում է զենքերը և ոգևորված ասում՝ ինչ լավ է, որ այդքան շատ զինատեսակներ են ձեռք բերում, Սիրիայում այդպիսի զինատեսակներ ունենալու պարագայում մեծ հաջողությունների հասած կլինեին և ոգևորությամբ ասում, որ դրանք իրենց հետ կտանեն և կշարունակեն այլ երկրներում:
Ադրբեջանը Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից պատերազմ է սանձազերծել՝ Թուրքիայի աջակցությամբ: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ ահաբեկիչներ: Հայկական կողմին արդեն հաջողվել է գերեվարել երկու սիրիացի վարձկան ահաբեկիչների: