կարևոր
2174 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-04 17:40

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր և 9 դատապարտյալ ազատ է արձակվել

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած 12 կալանավոր և 9 դատապարտյալ ազատ է արձակվել

Ռազմաճակատ մեկնելու ցանկություն հայտնած ազատազրկված անձանց դիմումների քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորի խափանման միջոցները, ևս 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից: Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ռազմաճակատ մեկնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել են մի շարք դիմումներ, որոնց քննարկման արդյունքում փոփոխվել են 12 կալանավորված անձանց խափանման միջոցները, իսկ 9 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել պատժի հետագա կրումից»,- նշել են  ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ընդգծեցին, որ դատապարտյալների և կալանավորված անձանց յուրաքանչյուր դիմումի նկատմամբ ցուցաբերվել է խիստ անհատական մոտեցում: