Հատուկ քննչական ծառայությունում ձևավորված ջոկատը՝ ծառայության պետի գլավորությամբ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը:
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասել է ՀՔԾ պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը:
«Նկատի ունենալով, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը որպես ծառայությունում ձևավորված ջոկատի ղեկավար՝ մեկնել է մարտական գործողությունների կատարման վայրերից մեկը, նախագիծը կներկայացնեմ ես»,- ասել է Հովհաննիսյանը: