17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հարակից տարածքներում լսվում են պայթյունի ձայներ: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնեցին, որ Ադրբեջանի կողմից այդ տարածքներն այս պահին չեն թիրախավորվում և լսվում են Արցախի պետական մարմինների աշխատանքների ձայները:
«Ստեփանակերտի հարակից տարածքներում են լսվել պայթյուններ: Այս պահին քաղաքն Ադրբեջանի զինուժի կողմից չի թիրախավորվում, լսվում են հիմնականում մեր աշխատանքների ձայները, պարզապես մարդիկ երբեմն այդ ձայները շփոթում են»,- ասել է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:
Ժամեր առաջ կարճ ժամանակով Ստեփանակերտում միացել էր նաև օդային տագնապը: