կարևոր
1932 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-04 14:17

Արցախից Երևան զենք տեղափոխելու խնդրով Քննչական կոմիտեում հարուցված 9 քրեական գործ կա

Արցախից Երևան զենք տեղափոխելու խնդրով Քննչական կոմիտեում հարուցված 9 քրեական գործ կա

ՀՀ քննչական կոմիտեում 9 քրեական գործ կա՝ հարուցված Արցախից Երևան զենք տեղափոխելու խնդրով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Երեկվա դրությամբ 9 քրեական գործ կար, որպես կանոն պահեստազորայինների հետ է խնդիրը: Որևէ լուրջ պատճառաբանություն չկա զենք բերելու»,- ասել է Մելիքյանը:

ՔԿ նախագահի տեղակալը նշել է, որ Արցախից Երևան են բերվել ինչպես ռազմամթերք, այնպես էլ հրազենային միջոցներ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածությունների ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։