19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
ՀՀ կառավարությունը մանրամասն քննարկում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի կողմից վարձկան-ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ իրավական բոլոր հնարավոր գործընթացները: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Հակամարտության գոտում վարձկան-ահաբեկիչների առկայությունը կարող է առաջացնել տարբեր միջազգային հետևանքներ: Կան կոնվենցիաներ, որոնցով նախատեսվում են որոշակի ընթացակարգեր: Ունենալով նման խումբ պարտականություններ` պայքարելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ, դեռ մի բան էլ այդ պետություններն իրենք են զինել, ֆինանսավորել ահաբեկիչներին: Կառավարությունում բոլոր իրավական հնարավոր գործընթացները մանրամասն քննարկվում են»,- ասել է Բադասյանը:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դա, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։