24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
ՀՀ արդադատության նախարարությանը 2021 թվականին պետբուջեից կհատկացվի 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ:
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Արդադատության նախարարությանը ծրագրերի իրականացման նպատակով 2021-ին պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 20 մլրդ 663 մլն 985 հազար դրամ: 2020 թվականի համեմատ լրացուցիչ հատկացվել է 3 մլրդ 34 մլն 436 հազար դրամ, որից 2 մլրդ դրամը հատկացվելու է հակակոռուպցիոն իրավապահ մարմնի՝ հակակոռուպցիոն կոմիտեի և մասնագիտացված դատարանների շենքի կառուցման, տեխնիկական ապահովման նպատակներով»,- ասաց Բադասյանը:
Նախարարության կողմից 2021-ին իրականացվելու է պետբյուջեի 8 ծրագիր: