կարևոր
1745 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-03 21:43

Ստեփանակերտի հրթիռակոծությունից 1 քաղաքացի է տուժել

Ստեփանակերտի հրթիռակոծությունից 1 քաղաքացի է տուժել

Քիչ առաջ հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ տուժած։ Ադրբեջանաթուրքական ուժերը Սմերչ կայանքից հրթիռ են արձակել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Նախնական տվյալներով այստեղ տուժել է մեկ քաղաքացի, նրան տեղափոխել են հիվանդանոց։

Թշնամին կրակ է բացել նաև բնակելի թաղամասի վրա, այրվել է մեկ ավտոտնակ ու ավտոմեքենա, զգալի վնասներ պատճառել նաև հարևանությամբ գտնվող բնակելի տներին։ Սմերչի 3 հրթիռ արձակվել է Շուշիի ուղղությամբ։ Այստեղ այս պահին բնակելի 2 տուն է հրդեհվում։ Տեղում աշխատում են հրշեջ փրկարարները։ Տուժածների մասին տվյալները ճշտվում են։

ԱՀ ԱԻՊԾ