կարևոր
1448 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-03 19:26

Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին

Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ավստրիայի ժողովրդին` նշելով, որ բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը: Այս մասին Մնացականյանը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում, նախօրեին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կատարված ահաբեկչության առնչությամբ:

«Բարբարոսությունն ու ահաբեկչությունն ամբողջությամբ կլանել են մեր միջավայրը:  Երեկ Վիեննայում տեղի ունեցավ հերթական ահաբեկչությունը։ Խորապես ցնցված եմ այս սարսափելի հարձակումից: Լիակատար համերաշխությունս եմ հայտնում Ավստրիայի մեր բարեկամներին։ Մեր հայրենակիցներն Արցախում պայքարում են Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկիչների և վերջիններիս ծառայություններից օգտվող Ադրբեջանի դեմ»,- գրել է Մնացականյանը:

Նոյեմբերի 2-ին Վիեննայի կենտրոնում մի շարք հարձակումներ են կատարվել հրաձգությամբ: Գրոհի օբյեկտներից մեկըԶԼՄ-ների տվյալներովդարձել է Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգըԱվստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ORF հեռուստաալիքի եթերում հայտարարել էոր տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն էԶոհվել է չորս մարդԻրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Էառնվազն մեկին փնտրում ենԱվստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամերը հայտարարել Էոր Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊահաբեկչական խմբավորման կողմնակից Էր: