1270 դիտում, 1 տարի առաջ - 2020-11-03 18:45

Արևելյան ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 2 տանկ և առգրավվել 1 ՀՄՄ

Արևելյան ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են հակառակորդի 2 տանկ և առգրավվել 1 ՀՄՄ

Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում մարտերը շարունակվում են: Հատկապես ինտենսիվ մարտական գործողություններ են ընթանում ճակատային գծի արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում:

ՊԲ ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը շարունակում է կրել զինտեխնիկայի և կենդանի ուժի կորուստներ, մասնավորապես՝ արևելյան ուղղությամբ ժամը 14:10-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել է թշնամական ուժերի 2 տանկ, ինչպես նաև առգրավվել 1 հետևակի մարտական մեքենա: