23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է արցախյան ճակատում 2000 վարձկանների առկայության մասին։ «Մենք, իհարկե, մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացման և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավման առիթով: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է 2000-ի », - ասել է նախարարը:
Լավրովը հիշել է, որ այս թեման բարձրացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Մենք համառորեն շարունակում ենք առաջ տանել մեր դիրքորոշումը տարբեր խողովակներով», - ավելացրել է Լավրովը: