04.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.52 -0.43 | |
GBP | 494.73 +2.91 | |
EUR | 425.9 -0.45 | |
GEL | 142.49 +2.30 | |
RUB | 7.41 -0.05 |
Պետական եկամուտների կոմիտեն տուգանքներ է կիրառել այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«ՊԵԿ-ը ոչ մի օր չի թուլացրել վերահսկողությունը: Հաշվի առնելով հանգամանքները, մենք վարչարարությունն ու վերահսկողությունը մասամբ տեղափոխել ենք գրասենյակային դաշտ՝ հեռահար և աննկատ եղանակով: Ավելի շատ իրականացվում է վերլուծական աշխատանք: Հարկ եղած դեպքում իրականացրել ենք նաև ստուգողական աշխատանքներ, արձանագրել տուգանքներ: Դրանք կիրառվել են հատկապես այն տնտեսավարողների նկատմամբ, ովքեր փորձել են օգտվել ստեղծված իրավիճակից, շահարկել այն»,- նշել է Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ տնտեսավարողները տպագրում են ՀԴՄ կտրոններ, դաշտում կան խնդիրներ, և վերահսկողությունը մշտական բնույթ է կրում:
«Այդ ամենն իրականացվում է մինչև հարկ վճարողների մոտ կարգապահության մակարդակն ու համապատասխան մշակույթը վերջնական ձևավորվեն: Հատկապես շրջանառության հարկ վճարողների մասով այս վարքագծում խնդիր ունենք»,- ասել է Հովհաննիսյանը: