կարևոր
1438 դիտում, 2 տարի առաջ - 2020-11-03 13:48

Երևանի փոխքաղաքապետների թիվն ավելացվեց մեկով. նա կղեկավարի աշխարհազորային բրիգադը

Երևանի փոխքաղաքապետների թիվն ավելացվեց մեկով. նա կղեկավարի աշխարհազորային բրիգադը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր Երևանի քաղաքապետի տեղակալների թիվn ավելացնել ևս մեկով, որը ռազմական դրության ընթացքում կղեկավարի Երևանի աշխարհազորային բրիգադը: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց 71 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:

Երևանի քաղաքապետի տեղակալների հաստիքների քանակը կավելացվի մեկ հաստիքային միավորով, այսպիսով` քաղաքապետը 3 տեղակալի փոխարեն կարող է ունենալ 4 տեղակալ: Այդ տեղակալը կլինի համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարը (հրամանատար): Նոր փոխքաղաքապետի հաստիքը լինելու է մշտական: