Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե, իբր, ՀՀ ԶՈւ-ն Ֆիզուլի քաղաքը և շրջակա գյուղերը կրակի տակ է առել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից, անհեթեթություն է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայաստանի տարածքից նշված ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել»: