կարևոր
369 դիտում, 5 ամիս առաջ --> 2020-11-03 12:42

Քեզ հետ ենք, Վիեննա. Արցախը համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է. ՀՀ վարչապետ

Քեզ հետ ենք, Վիեննա. Արցախը համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում է համաշխարհային հիբրիդային պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ վստահություն հայտնելով, որ քաղաքակրթությունը պիտի հաղթի:

«Ինձ համար ակնհայտ է, որ սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա։  Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՜ հաղթի։  Քեզ հետ ենք, Վիեննա»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Վիեննայում նոյեմբերի 2-ին զինված մի քանի մարդ կրակոցներ են հնչեցրել քաղաքի 6 տարբեր վայրերում: Հարձակումներից մեկը եղել է սինագոգի մոտ, որտեղ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել և պայթեցրել իրեն: Ընդհանուր առմամբ՝ սպանվել է 3 մարդ, 15-ը վիրավոր է: Ավստրիայի ՆԳՆ-ն հայտարարել է, որ Վիեննայում տեղի ունեցածն ահաբեկչություն է: Վիեննայում սպանված հրաձիգը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման համակիր էր:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Վիեննայի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ տներից՝ նշելով բոլոր միջոցներով պայքարելու են ահաբեկչության դեմ: